Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/4914/05/18 քաղաքացիական գործով

27.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

«Նաիրիտ-2» ՓԲԸ -ին
(ք. Երևան, Շենգավիթ, Աշտարակի խճ. 5/1)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՎԴ/4914/05/18 քաղաքացիական գործով / ըստ հայցի Լևոն Մարգարյանի ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ կառավարության 01.03.2018թ. թիվ 200-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, որպես հետևանք «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության և «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերության միջև 17.03.2018թ. կնքված պայմանագիրը, դրա հիման վրա գույքի նկատմամբ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի 20.03.2018թ. կատարված գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ (ք. Երևան, Շենգավիթ, Աշտարակի խճ. 5/1) հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված » նշումներով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 21.06.2022 թվականին գրավոր ընացակարգով քննելու մասին որոշում է կայացվել, դատական ակտի հրապարակման օր նշանակելով՝ 12.07.2022թվականը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 313

Էլ. փոստ`