Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԱԴԴ/4182/02/16 քաղաքացիական գործով

08.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

հայցվորներ ՝
Մարինա Հրաչիկի Ալավերդյան
Հրանտ Մաքսիմի Ալավերդյան
(ք. Երևան, Սեբաստիա փ. 37/1 տ


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 3.08.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողիի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/4182/02/16 քաղաքացիական գործով / ըստ հայցի Հրանտ Ալավերդյանի, Մարինա Ալավերդյանի ընդդեմ «Մ ԸՆԴ Հ ԿՈՄ» ՍՊԸ-ի, «Յունիբանկ» ՓԲԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` «Մ ԸՆԴ Հ ԿՈՄ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի և ՀՀ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աիդա Աբրահամյանի` 11.03.2013թ. թիվ 005-277-1/ԱՀ անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրը` գրանցված սեղանամատյանում 1108 համարի տակ, 04.03.2014թ. հաջորդող հիփոթեքի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 972 համաձայնագիրը, 11.03.2014թ. թիվ 005-277/ԱՀ անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրը` գրանցված սեղանամատյանում 1109 համարի տակ, հաջորդող հիփոթեքի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 971 համաձայնագիրը, 11.03.2013թ. թիվ 005-277-2/ԱՀ անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրը` գրանցված սեղանամատյանում 1110 համարի տակ, հաջորդող հիփոթեքի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 970 համաձայնագիրն և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ ՊԿ-ում կատարված նշված պայմանագրերի և համաձայնագրերի հիմքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք. Երևան, Սեբաստիա փ. 37/1 » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված » նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 5.09.2022թվականին գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում է կայացվել, դատական ակտի հրապարակման օր նշանակելով՝ 12.09.2022թվականը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան


Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 49-48-11

Էլ. փոստ`