Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվԵԴ/44466/02/21 քաղաքացիական գործով

08.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

«ՄԱՔՍ ԲՈՐԴԵՐ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Ղ. Փարպեցու փ., 9ա շ., 3 բն.)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/44466/02/21 քաղաքացիական գործով / ըստ հայցի «ՄԱՔՍ ԲՈՐԴԵՐ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարը և դրանից բխող բոլոր տույժերը վճարելու պարտականությունից ազատ լինելու իրավունքը ճանաչելու պահանջների վերաբերյալ և ըստ հակընդդեմ հայցի ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի ընդդեմ «ՄԱՔՍ ԲՈՐԴԵՐ» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « . Երևան, Ղ. Փարպեցու փ., 9ա շ., 3 բն » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված » նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 6.09.2022թվականին գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում է կայացվել, դատական ակտի հրապարակման օր նշանակելով՝ 29.09.2022թվականը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 49-48-11

Էլ. փոստ`