թիվ ԱՎԴ/2252/02/19 քաղաքացիական գործով
12.09.2022
«Արման Կարապետյան» ԱՁ-ին
(Արարատի մ., ք.. Արտաշատ, Մխչյան փ. 79)
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/2252/02/19 քաղաքացիական գործով / հայցի «Աշտարակ Կաթ» ՓԲ ընկերության սնանության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ Արման Կարապետյան ԱՁ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « Արարատի մ., ք.. Արտաշատ, Մխչյան փ. 79» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «տեղափոխված » նշումներով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 15.08.2022թվականին գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում է կայացվել, դատական ակտի հրապարակման օր նշանակելով՝ 15.09.2022թվականը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան
Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23
Հեռ..` 49-48-11
Էլ. փոստ`