Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ2/0019/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Ժենյա Հրաչիկի Նազարյանին
/Արարատի մարզ, ք.Մասիս, Նոր Թաղամաս 38/27/

Քաղաքացիական գործ՝ ԱՎԴ2/0019/02/19

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել երրորդ անձ Տաթևիկ Նազարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ2/0019/02/19 քաղաքացիական գործով /ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Հրաչիկ Միհրանի Նազարյանի, երրորդ անձինք Մանուշակ Հովսեփի Նազարյանի, Տաթևիկ Նազարյանի, Ժենյա Հրաչիկի Նազարյանի, Հայարփի Հրաչիկի Նազարյանի՝ անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին/ կայացված 04.03.2022 թվականի վճռի դեմ:
Դատական կազմի դատավոր Ա.Կուրեխյանը ՀՀ նախագահի 23.12.2022թ. թիվ ՆՀ-397-Ա հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր, որից հետո դատական կազմում նրան փոխարինել է դատավոր Հ.Ենոքյանը:
Վերաքննիչ դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն փոփոխված կազմով ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «Արարատի մարզ, ք.Մասիս, Նոր Թաղամաս 38/27» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չի պահանջվել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`