Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/1975/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Արարատ Մադաթյանին
/Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տավրոս 21 փող., տուն 16/

Քաղաքացիական գործ՝ ԼԴ/1975/02/19



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Շողիկ Սիմոնյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/1975/02/19 քաղաքացիական գործով /ըստ հայցի Շողիկ Էդուարդի Սիմոնյանի ընդդեմ Տիգրան Ժորայի Պետրոսյանի, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Ինեսա Ռուբենի Ավետիքյանի և Արարատ Մադաթյանի՝ շինծու գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին/ կայացված 17.08.2022 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Վանաձոր, Վարդանանց 122/130» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված» նշումով:
Դատական կազմի դատավոր Ա.Կուրեխյանը ՀՀ նախագահի 23.12.2022թ. թիվ ՆՀ-397-Ա հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր, որից հետո դատական կազմում նրան փոխարինել է դատավոր Ն.Գաբրիելյանը:
Վերաքննիչ դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն փոփոխված կազմով ընդունվել է վարույթ:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`