Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/21112/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Գայանե Սուրենի Սարգսյանին
/ք.Երևան, Երկաթուղայինների 7-րդ փող. Տուն 4/

Քաղաքացիական գործ՝ ԵԴ/21112/02/19


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Լիլիթ Վազգենի Բարսեղյանի և պատասխանողներ Անի Կորյունի Բարսեղյանի, Անուշ Կորյունի Բարսեղյանի, Սոնա Կորյունի Բարսեղյանի, Հասմիկ Էդվարդի Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատարանի թիվ ԵԴ/21112/02/19 քաղաքացիական գործով /ըստ հայցի Լիլիթ Վազգենի Բարսեղյանի ընդդեմ Անի Կորյունի Բարսեղյանի, Անուշ Կորյունի Բարսեղյանի, Սոնա Կորյունի Բարսեղյանի, Հասմիկ Էդվարդի Հակոբյանի, Գայանե Սուրենի Սարգսյանի` ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու փաստը ճանաչելու և ժառանգական գույքի առանձնացման պահանջների մասին, և ըստ հակընդեմ հայցի Անի Կորյունի Բարսեղյանի, Անուշ Կորյունի Բարսեղյանի, Սոնա Կորյունի Բարսեղյանի, Հասմիկ Էդվարդի Հակոբյանի ընդդեմ Լիլիթ Վազգենի Բարսեղյանի` փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և փաստացի առանձնացված ժառանգական գույքն ընդհանուր հասցեի գույքից առանձնացնելու պահանջների մասին/ կայացված 05.10.2022 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան, Երկաթուղայինների 7-րդ փող. Տուն 4» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չի պահանջվել» նշումով:
Դատական կազմի դատավոր Ա.Կուրեխյանը ՀՀ նախագահի 23.12.2022թ. թիվ ՆՀ-397-Ա հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր, որից հետո դատական կազմում նրան փոխարինել է դատավոր Ն.Գաբրիելյանը:
Վերաքննիչ դատարանի 16.01.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն փոփոխված կազմով ընդունվել է վարույթ:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`