Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԴ/4648/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

23.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Աստղիկ Գարեգինի Եղիազարյան
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան 3-րդ միկրոշրջան, 42շ., բն. 36



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02․2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ/4648/02/22 քաղաքացիական գործով / ըստ հայցի Աստղիկ Գարեգինի Եղիազարյանի ընդդեմ Արամ Ռուբենի Եղիազարյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 42շ., բն. 36 » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 07.02.2023 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

Դատավորի օգնական Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 010-441-823 (333)

Էլ. փոստ`