Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ/0480/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

03.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԱՐԴ/0480/02/18



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում


ԱրմավիրՀաց» ՍՊ ընկերությանը
/ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Լենինգրադյան փողոց 23/


Թիվ ԱՐԴ/0480/02/18 քաղաքացիական գործով, ըստ հայցի` Հրայր Մանուկի Պողոսյանի ընդդեմ ընդդեմ «ԱրմավիրՀաց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱրմավիրՀրուշակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Սերգեյ Թաթոսի Հակոբյանի իրավահաջորդ Աննա Ավետիսի Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, Հրայր Մանուկի Պողոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Ն․ Բարսեղյան, Մ․ Հարթենյան/ 07.02.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`