Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0010/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

21.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ՍնԴ/0010/02/22 քաղաքացիական գործով
դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 14շ., բն. 39)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահող դատավոր Հարություն Ենոքյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0010/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության, հայցվորի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության ընդդեմ «Թեղուտ» ՓԲ ընկերության, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության՝ պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման(լուծման) և գումարի բռնագանձման պահանջների մասին և ըստ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյանի ընդդեմ պատասխանող «Թեղուտ» ՓԲ ընկերության` պայմանագրերի վաղաժամկետ դադարեցման(լուծման) և գումարի բռնագանձման պահանջների մասին, ՀՀ սնանկության դատարանի 07.12.2022 թվականին կայացված վճռի դեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի (ներկայացուցիչ Գևորգ Պողոսյան) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (ներկայացուցիչ՝ Սայադ Բադալյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը:
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով / ք. Երևան, Գ. Նժդեհի 23/ :
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատավորի օգնական Վ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374494811-320

Էլ. փոստ`