Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 08-275 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

06.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ 08-275 քաղաքացիական գործով
դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում



Արտեմ Ռոբերտի Աբրահամյանին
(ք. Երևան, Բյուզանդի փող., 83)


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահող դատավոր Հարություն Ենոքյանի վարույթում է գտնվում թիվ 08-275 քաղաքացիական գործով ըստ հայցի Ռոբերտ Աբրահամյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն ՏՍ և Երևանի քաղաքապետարանի՝ հողօգտագործման իրավունքը ճանաչելու, բնակարանը, ավտոտնակները սեփականաշնորհելու պահանջների մասին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Դանիելյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը:

Սույն գործով դատական է նիստ է նշանակվել 27.04.2023 թվականին, ժամը 11:00-ին (ք.Երևան, Գ.Նժդեհ 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 17):

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով / ք. Երևան, Գ. Նժդեհի 23/ :


Դատավորի օգնական Վ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374494811-320

Էլ. փոստ`