Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/37087/02/22 քաղաքացիական գործով ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

11.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Հրաչյա Ռազմիիկի Քեղինյանին
(ՀՀ, ք.Երևան, Մ.Խորենացի 219 շ., 6 ա բն.)

Թիվ ԵԴ/37087/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յուքոմ» ՓԲ ընկերության ընդդեմ Հրաչյա Ռազմիկի Քեղինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2022 թվականի վճռի դեմ Հայցվորի «Յուքոմ» ՓԲ ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) 20.03.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374) 49-48-11 (405)), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Ծանոթագրություն: Տեղեկացվում եք, որ. «վճռի դեմ ներկայացված բողոքով` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը, իսկ որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը, ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ, որը պետք է լինի ընթեռնելի: Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդված):

Դատավորի օգնական` Է. Շահբազյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374) 49-48-11 (405)

Էլ. փոստ`