ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ 06-52(04-55/2005) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
13.04.2023
«Ամիսթադ Տուր» ՍՊԸ-ին
(ք.Երևան, Թումանյան 15)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և վերսկսվել է թիվ 06-52 քաղաքացիական գործով վարույթն ըստ հայցի Ջեմսիկ Ստեփանյանի, Գարիկ Ստեփանյանի, Ռաֆայել Առաքելյանի և մյուսների (Երմոնիա Թադևոսյանի, Գրիգոր Առաքելյանի, Էրիկ Առաքելյանի, Անդրանիկ Առաքելյանի՝ լրացված է Վերաքննիչ դատարանի կողմից) ընդդեմ «Ամիսթադ Տուր» ՍՊԸ-ի՝ 4900 ԱՄՆ դոլար վնասի հատուցման պահանջի մասին:
Պատասխանող «Ամիսթադ Տուր» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Թումանյան 15 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՀԱԿՈԲՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`