Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՍԴ/0907/02/21 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

14.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյանին
(ք.Երևան, Ա.Արմենակյան փողոց, 2/5 շենք, տարածք 500)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 30.09.2021 թվականի վճռի դեմ թիվ ՍԴ/0907/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Արդյունաբերական ընկերություն» (Պրոմիշլենայա կոմպանիա) ԲԸ-ի, Հայաստանի Հանրապետության ի դեմս «ՀՀ վարչապետի աշխատակազմ» պետական մարմնի, երրորդ անձինք՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի, «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Գործով երրորդ անձ «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Ա.Արմենակյան փողոց, 2/5 շենք, տարածք 500 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան



Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`