Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԱՔԴ/3331/02/16 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

26.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Վարդան Մարդիրոսսյանին
(ԻԻՀ, ք.Թեհրան, Էնղելաբ պող., Ռազի փող., 442 շենք)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.04.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող, հակընդդեմ հայցվոր Մեղեդի Մարդիրոսսյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 25.11.2022 թվականի որոշման դեմ թիվ ԵԱՔԴ/3331/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Աշոտ Ղարիբյանի ընդդեմ Մեղեդի Մարդիրոսսյանի, Վարդան Մարդիրոսսյանի՝ 113 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի և 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մեղեդի Մարդիրոսսյանի ընդդեմ Աշոտ Ղարիբյանի՝ կնքված բանավոր փոխառության գործարքը և այն հավաստող ստացականը չկնքված համարելու պահանջների մասին:
Գործով պատասխանող Վարդան Մարդիրոսսյանի վերջին հայտնի բնակության վայրը` ԻԻՀ, ք.Թեհրան, Էնղելաբ պող., Ռազի փող., 442 շենք հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`