Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 08-1247 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Հրանտ Գասպարյանի իրավահաջորդ՝ Ալինա Գասպարյանին
(ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Անդրանիկի փողոց, շենք 40, բն. 13)


Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 21.02.2023 թվականի որոշմամբ թիվ 08-1247 դատական գործով, ըստ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ Հրանտ Գասպարյանի, երրորդ անձ Անահիտ Կիրակոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից 25.05.2007 թվականին կայացված վճռի դեմ Անահիտ Կիրակոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով դատական գործի վարույթը վերսկսվել է և փոխարինվել իրավահաջորդով:
Հրանտ Գասպարյանի իրավահաջորդ՝ Ալինա Գասպարյանին քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Անդրանիկի փողոց, շենք 40, բն. 13 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2023 թվականի գործի վարույթը վերսկսելու և իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումը վերադարձվել է «Երկրում չէ» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ 08-1247 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2023 թվականի որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 311

Էլ. փոստ`