Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 08-1247 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Անահիտ Կիրակոսյանին
(ք. Երևան, Անդրանիկի 40 շ., բն. 36)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 21.02.2023 թվականի որոշմամբ թիվ 08-1247 դատական գործով, ըստ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ Հրանտ Գասպարյանի, երրորդ անձ Անահիտ Կիրակոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից 25.05.2007 թվականին կայացված վճռի դեմ Անահիտ Կիրակոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքով դատական գործի վարույթը վերսկսվել է և փոխարինվել իրավահաջորդով:
Անահիտ Կիրակոսյանին քաղաք Երևան, Անդրանիկի 40 շենք, բնակարան 36 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2023 թվականի գործի վարույթը վերսկսելու և իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումը վերադարձվել է դատարան:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ 08-1247 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2023 թվականի որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 311

Էլ. փոստ`