Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1967/02/21 քաղաքացիական գործով ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

28.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Մարինե Մարտունի Նազարյանին
(ՀՀ, Տավուշի մարզ, ք.Իջևան, Իջևանյան փող. 27 տուն)

Թիվ ՏԴ/1967/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Աշխեն Մարտունի Նազարյանի և Մարինե Մարտունի Նազարյանի օրինական ներկայացուցիչ Աշխեն Մարտունի Նազարյանի ընդդեմ Գևորգ Մարտունի Նազարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու, առանձնացման ակնհայտ անհնարինության դեպքում իրենց բաժնի արժեքը վճարելու, պատասխանողի անհամաձայնության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.01.2023 թվականի վճռի դեմ Պատասխանող Գևորգ Մարտունի Նազարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա.Ոսկանյան, դատավորներ Գ.Թորոսյան, Դ.Հովհաննիսյան) 19.04.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374) 49-48-11 (405)), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
Ծանոթագրություն: Տեղեկացվում եք, որ. «վճռի դեմ ներկայացված բողոքով` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը, իսկ որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը, ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ, որը պետք է լինի ընթեռնելի: Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդված):

Դատավորի օգնական` Է. Շահբազյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374) 49-48-11 (405)

Էլ. փոստ`