Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ3/1270/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Հասմիկ Հովսեփյանին
(ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, 3-րդ փողոց, 4-րդ նրբ., տուն 2)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 12.04.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՎԴ3/1270/02/16 դատական գործով, ըստ հայցի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ՝ Հասմիկ, Արա, Անթառամ, Հերմինե, Հայկ Հովսեփյանների՝ /Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգնիս, 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք, տուն 2/ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.02.2023 թվականին կայացված՝ «Վճռում տեղ գտած վրիպակն ուղղելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Հասմիկ Հովսեփյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, 3-րդ փողոց, 4-րդ նրբ., տուն 2 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Տեղում չէ» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՎԴ3/1270/02/16 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`