Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ3/1270/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Հայկ Հովսեփյանին
(ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, Արտաբույնք 19 փողոց 1)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 12.04.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՎԴ3/1270/02/16 դատական գործով, ըստ հայցի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ պատասխանողներ՝ Հասմիկ, Արա, Անթառամ, Հերմինե, Հայկ Հովսեփյանների՝ /Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգնիս, 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք, տուն 2/ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.02.2023 թվականին կայացված՝ «Վճռում տեղ գտած վրիպակն ուղղելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Հայկ Հովսեփյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, Արտաբույնք 19 փողոց 1 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Տեղում չէ» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՎԴ3/1270/02/16 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`