Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/30148/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Դիանա Սուքիասյանին
(Հունաստան, ք. Լարիսսա, փ. Ֆարսալոն 46)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 24.03.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/30148/02/20 դատական գործով, ըստ հայցի Սվետիկ Խաչատրյանի ընդդեմ Դիանա Սուքիասյանի, Իրենա Թորոսյանի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.09.2022 թվականին կայացված «Քաղաքացիական գործի կասեցված վարույթը վերսկսելու և հայցն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ Սվետլանա Դավթյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Դիանա Սուքիասյանին վերաքննիչ բողոքում նշված Հունաստան, ք. Լարիսսա, փ. Ֆարսալոն 46 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման հավաստագիրը կամ որոշման ծրարն այն Դիանա Սուքիասյանին ուղարկվելուց ի վեր չի ստացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/30148/02/20 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`