Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՐԱԴ/3209/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Ազգուշ Հարությունյանին
(ՀՀ Արագածատոնի մարզ, գ. Կարբի, 3-րդ փ., 1 նրբ., 1 փկղ., տուն 14)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 05.04.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՐԱԴ/3209/02/22 դատական գործով, ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ազգուշ Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.02.2023 թվականին կայացված վճռի դեմ «Յուքոմ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Ազգուշ Հարությունյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Արագածատոնի մարզ, գ. Կարբի, 3-րդ փ., 1 նրբ., 1 փկղ., տուն 14 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՐԱԴ/3209/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.04.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`