Թիվ ԵԴ/2300/04/22 սնանկության գործով «Ազուռ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Մարատի Երիջանյանի ծանուցում
29.05.2023
«29» մայիսի, 2023թ.
Նախագահող դատավոր` Ս.Թորոսյան
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
N ԵԴ/2300/04/22 սնանկության գործով
«Ազուռ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Մարատի Երիջանյանին
(ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Նորքի 1-ին նրբ, տուն 5)
Սնանկության գործի համարը` ԵԴ/2300/04/22
Կողմերը և պահանջը` ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ «Ազուռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, (23.03.2023թ. վճռի դեմ)։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք`10.05.2023 թվականի որոշումը):
Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Դատավորի օգնական` Անժելիկա Ղազարյան
Դատարան ներկայանալիս խնդրվում է Ձեր
հետ ներկայացնել նաև Ձեր անձնագիրը,
սոցիալական քարտը դրա առկայության դեպքում
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410 494811 343
Էլ. փոստ`