Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/2650/04/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Դիմող՝ Մխիթար Արիստակեսյանին
(ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Սայաթ-Նովայի 3ա-22)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 04.05.2023 թվականի որոշմամբ թիվ ՍնԴ/2650/04/22 դատական գործով, ըստ դիմումի Մխիթար Արիստակեսյանի՝ Վահրամ Մկրտչյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի կողմից 17.02.2023 թվականին կայացված «Դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու, սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշման դեմ Վահրամ Մկրտչյանի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Մխիթար Արիստակեսյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Սայաթ-Նովայի 3ա-22 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման հավաստագիրը կամ որոշման ծրարն այն Մխիթար Արիստակեսյանին ուղարկվելուց ի վեր չի ստացվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ՍնԴ/2650/04/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`