Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՐԱԴ/0229/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

02.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Յուրի Տոնոյանին
(ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Ոսկետափ, Հովհաննես Շիրազի 48շ., 15 բն.)



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՐԱԴ/0229/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Էդվարդ Գրիգորյանի ընդդեմ «Բարիք» անհատական ձեռնարկության, երրորդ անձինք` Հայկ Հովհաննիսյան, Յուրի Տոնոյան` գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2022 թվականի վճռի դեմ Էդվարդ Գրիգորյանի ներկայացուցիչ՝ Լիլիթ Մանուկյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Յուրի Տոնոյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Ոսկետափ, Հովհաննես Շիրազի 48շ., 15 բն. հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` (+37410) 49-48-11 /321/

Էլ. փոստ`