Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՏԴ-20-2002 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

05.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

« Ռիա-Բանկ» ՓԲԸ
ՀՀ,ք. Երևան, Հանրապետության փող., 39



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ-20-2002 քաղաքացիական գործով / ըստ հայցի «Ռիա-բանկ» ՓԲԸ ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի՝ ՀՀ կենտրոական բանկի խորհրդի՝ 16․10․2000 թվականի թիվ 35բգ ««Ռիա-բանկ» ՓԲԸ անվճարունակության հիմքերի բացահայտման վերաբերյալ», 16․10․2000 թվականի թիվ 36 ««Ռիա-բանկ» ՓԲԸ նկատմամբ նախնական խնամակալություն սկսելու և նախնական խնամակալ նշանակելու մասին», 21․11․2000 թվականի թիվ 42բգ ««Ռիա-բանկ» ՓԲԸ նկատմամբ խնամակալություն սկսելու և խնամակալությունը հաստատելու մասին» և 19․12․2000 թվականի թիվ 49բգ ««Ռիա-բանկ» ՓԲԸ լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փող. 39» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «անհայտ» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 18.05.2023 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

Դատավորի օգնական Է. Հակոբյան








Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 010-441-823 (333)

Էլ. փոստ`