ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՍնԴ/1348/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
07.06.2023
Արթուր Պապյանին
(ք.Դիլիջան, Այգեստան փողոց, 2բ 33)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր Մանյակ Մնացականյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 26.08.2022 թվականի որոշման դեմ թիվ ՍնԴ/1348/04/22 սնանկության գործով ըստ դիմումի Մանյակ Մնացականյանի՝ Արթուր Պապյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Գործով պարտապան Արթուր Պապյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Դիլիջան, Այգեստան փողոց, 2բ 33 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`