ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՍնԴ/3477/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
14.06.2023
«Կապիտալ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Քերոբյանի
(ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, տնակ 150/050)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտապան «Կապիտալ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 07.02.2023 թվականի վճռի դեմ թիվ ՍնԴ/3477/04/22 սնանկության գործով ըստ դիմումի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի՝ «Կապիտալ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Գործով պարտապան «Կապիտալ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգոր Քերոբյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, տնակ 150/050 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`