Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ` ԱՐԱԴ/2965/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 326

23.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴԱ-2-Ե
ՙ ՚ 2023թ.


Գևորգ Առաքելյանին
/հասցեª ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ափնա, 2 փողոց, 7 տուն/

Քաղաքացիական գործի համարը` ԱՐԱԴ/2965/02/17
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Սոնա Առաքելյանի, Արմենուհի և Մանյակ Սարգսյանների ընդդեմ Բուրաստան Դավթյանի, Գևորգ և Գայանե Առաքելյանների, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Թագուհի Ամիրյանիª ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես հետևանքª ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` գործի քննությունը հետաձգվել է: Խնդրում եմ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը, 27.06.2023թ.-ին, ժամը 12:00-ին կայանալիք դատական նիստին:

Դատական նիստի օրը, ժամը և վայրը` 27.06.2023թ., ժամը` 12:00, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14)։ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Ի գիտություն` Դատական նիստին Ձեր չներկայանալն արգելք չէ վերաքննիչ բողոքը քննելու համար: Դատական կազմում ընդգրկված Դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցող Դատավորին և նիստին ներկայացած այն անձանց, որոնք մասնակցում են գործին /հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հոդվածի 1-ին և 3-րդ մասեր/:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:




Դատավորի օգնական` Տ.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-11 (326)

Էլ. փոստ`