ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ/36487/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
26.06.2023
«Ամերիքան Գլոբալ Գրուփ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Ամիրյան 3/21)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող «Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի (նախկին անվանումը՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ) անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 28.11.2022 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/36487/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Պետրոսյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի, երրորդ անձ «Ամերիքն Գլոբալ Գրուփ» ՍՊԸ-ի (իրականում՝ «Ամերիքան Գլոբալ Գրուփ» ՍՊԸ-ի)՝ ապահովագրական հատուցումը մերժելու որոշումն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցում տալու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Գործով երրորդ անձ «Ամերիքան Գլոբալ Գրուփ» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք. Երևան, Ամիրյան 3/21 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`