Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 07-2533 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.06.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Վարդիթեր Վարդանի Հարությունյանին
/ք.Երևան, Նոր Նորք, Վիլնյուսի փող. 97/3/

Քաղաքացիական գործ՝ 07-2533


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Բորիս Հարությունյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի թիվ 07-2533 քաղաքացիական գործով /ըստ հայցի Բորիս Հարությունյանի ընդդեմ Վարդան,Հասմիկ,Ռուզաննա,Վարդիթեր և Բորիս Հարությունյանների՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դրամական փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին/ կայացված 25.05.2007 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան, Նոր Նորք, Վիլնյուսի փող. 97/3» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Անհայտ» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`