Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/3687/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Երվանդ Արզումանյանին
(ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ, Կարբի, փ. 1, նրբ. 3, տուն 28)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 02.05.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՐԱԴ/3687/02/22 դատական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Երվանդ Արզումանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.03.2023 թվականին կայացված վճռի դեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Երվանդ Արզումանյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ, Կարբի, փ. 1, նրբ. 3, տուն 28 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Անհայտ» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՐԱԴ/3687/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`