Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ2/2191/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Լևոն Միքայելյանին
(ՀՀ Արարատի մարզ, Մասիսի շրջան, գ. Դարակերտ, Նոր թաղամաս 14 հող)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 05.05.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՎԴ2/2191/02/21 դատական գործով, ըստ հայցի Ղուկաս Գասպարյանի ընդդեմ Լևոն Միքայելյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.12.2022 թվականին կայացված վճռի դեմ Ղուկաս Գասպարյանի ներկայացուցչի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Լևոն Միքայելյանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Արարատի մարզ, Մասիսի շրջան, գ. Դարակերտ, Նոր թաղամաս 14 հող հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Չպահանջված է» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՎԴ2/2191/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`