Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/17693/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Երրորդ անձ՝ Նարինե Նալբանդյանին
(ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց 24/2, բն. 9)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 04.05.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/17693/02/18 դատական գործով, ըստ հայցի՝ Նարինե Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի ընդդեմ Նոյ Արզաքանցյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերություն և Նարինե Նալբանդյան՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 30.11.2022 թվականին կայացված վճռի դեմ Նարինե Նալբանդյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Նարինե Նալբանդյանին վերաքննիչ բողոքում նշված ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց 24/2, բն. 9 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Չպահանջված է» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/17693/02/18 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`