Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ/3594/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Հովհաննես Սարգսյանին
(ք. Երևան, Ա. Մամիկոնյան փ., շ. 2/2, բն. 94)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 11.05.2023 թվականի որոշմամբ թիվ ԱՐԴ/3594/02/21 դատական գործով, ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ընդդեմ Հովհաննես Սարգսյանի, երրորդ անձ՝ ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.03.2023 թվականին կայացված վճռի դեմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Հովհաննես Սարգսյանին վերաքննիչ բողոքում նշված ք. Երևան, Ա. Մամիկոնյան փ., շ. 2/2, բն. 94 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Անհայտ և 0014-ի հասցեն չէ» նշումներով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԱՐԴ/3594/02/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.05.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`