Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/25165/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

12.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված



ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 494811- 320, qagh-veraqnnich@court.am
ԴԴԱ-2 Ե-
<< >> հունիսի 2023թ.


Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ «Իրան» ապահովագրական բաժնետիրական ընկերությանը
(ԻԻՀ, ք. Թեհրան, Արևմտյան Բրազիլիայի փողոց 51,
Շիրազի փող., Մոլլասադրա պող., Վանակ հր.)


Քաղաքացիական գործի համարը` ԵԴ/25165/02/21
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Ստելլա Գևորգի Իսկանդարյանի ընդդեմ Դավուդ Հասանի Շաբանիի՝ պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ «Իրան» ապահովագրական բաժնետիրական ընկերության պայմանագիր կնքելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ պատասխանողի, որպես պարտատիրոջ սահմանված իրավունքները հայցվորին փոխանցելու պահանջի մասին և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրոր անձ Ռուբեն Ռաֆիկի Դեգերյանի հայցի ընդդեմ Դավուդ Հասանի Շաբանիի, երրորդ անձինք՝ Ստելլա Գեորգիի Իսկանդարյանի, «Իրան» ապահովագրական ընկերության՝ գործարքը վավեր ճանաչելու, որպես հետևանք՝ անշարժ գույքը ժառանգական զանգվածի մեջ մտնող գույք ճանաչելու պահանջների մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 13.05.2023 թվականի որոշումը):

Ի գիտություն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Առդիր` որոշումը`2 թերթ:


Դատավորի օգնական Վ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37491401304

Էլ. փոստ`