Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/9255/02/21 քաղաքացիական գործով Եվգենյա Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/9255/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.06.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր Ս. Սահակյան,
դատավոր Մ. Հարթենյան,
դատավոր Լ. Գրիգորյան,

քննության առնելով թիվ ԿԴ/9255/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 07.03.2023թ. վճռի դեմ հայցվոր Սոս Մելքոնյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Դունամալյանի), քննության առնելով թիվ ԿԴ/9255/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Սոս Մելքոնյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Եվգենյա Հարությունյանի՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, 07.03.2023թ. վճռով հայցը բավարարել է մասնակի:
Վերոնշյալ վճռի դեմ հայցվոր Սոս Մելքոնյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ 19.05.2023թ. այն հանձնելով փոստային կապի օպերատորին:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 09.06.2023թ., դատական կազմին է հանձնվել 12.06.2023թ.:
Հայցվոր Սոս Մելքոնյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և ի հիմնավորում ներկայացված միջնորդության` նշել է, որ հայցվոր կողմը վճիռը ստացել է ուշ՝ 19.04.2023թ., ինչի հետևանքով բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ (…) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Տվյալ դեպքում 07.03.2023թ. վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 18.04.2023թ. (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, «դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին), վերաքննիչ բողոքը ներկայացվել է 19.05.2023թ., որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողում առկա չէ, ուստի բողոք ներկայացրած անձի միջնորդությունը` վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ, ենթակա է մերժման:

Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կցված փաստաթղթերը և քաղաքացիական գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր չկան, հետևաբար վերաքննիչ բողոքը պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Բողոք բերած անձի ներկայացրած միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժել:
2. Թիվ ԿԴ/9255/02/21 քաղաքացիական գործով Դատարանի 07.03.2023թ. վճռի դեմ հայցվոր Սոս Մելքոնյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ս.ՍԱՀԱԿՅԱՆ Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 337

Էլ. փոստ`