Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3609/02/22 քաղաքացիական գործով Վալերի Վլադիմիրի Թևանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3609/02/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.06.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր` Ս. Սահակյան,
դատավոր՝ Մ. Հարթենյան, դատավոր՝ Լ. Գրիգորյան,

քննության առնելով թիվ ԵԴ/3609/02/22 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 12.04.2023թ. վճռի դեմ պատասխանող Վալերի Վլադիմիրի Թևանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Հ. Զարգարյանի), քննության առնելով թիվ ԵԴ/3609/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Իննեսա Վասիլիի Թևանյանի ընդդեմ Վլադիմիր Վասիլիի Թևանյանի և Վալերի Վլադիմիրի Թևանյանի` ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության և բաժնային սեփականության մյուս մասնակիցների կողմից հայցվորի բաժնի արժեքը չվճարելու կամ բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության այլ դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին, 12.04.2023թ. վճռել է հայցը բավարարել:
Վերոնշյալ վճռի դեմ պատասխանող Վալերի Վլադիմիրի Թևանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ 12.05.2023թ. այն հանձնելով փոստային կապի օպերատորին:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 31.05.2023թ., դատական կազմին է հանձնվել 01.06.2023թ.:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը, դրան կցված փաստաթղթերը և քաղաքացիական գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր չկան, հետևաբար վերաքննիչ բողոքը պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 382-րդ հոդվածներով, 387-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/3609/02/22 քաղաքացիական գործով Դատարանի 12.04.2023թ. վճռի դեմ պատասխանող Վալերի Վլադիմիրի Թևանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ս.ՍԱՀԱԿՅԱՆ Մ.ՀԱՐԹԵՆՅԱՆ Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 337

Էլ. փոստ`