Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՍնԴ/0379/04/23 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

21.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Լիպարիտ Հովհաննիսյանին
(ք. Երևան, Վանի 1915թ. հերոսամարտի փողոց, տուն 14)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 17.05.2023 թվականի որոշման դեմ թիվ ՍնԴ/0379/04/23 սնանկության գործով ըստ դիմումի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի՝ Կարեն Կարապետյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Պարտատեր Լիպարիտ Հովհաննիսյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք. Երևան, Վանի 1915թ. հերոսամարտի փողոց, տուն 14 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`