Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ եԴ/47450/02/21 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

31.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին
(ք.Երևան, Մոսկովյան 35, 68-73 ոչ բնակելի տարածքներ)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Վարդևան Պետրոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 08.05.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/47450/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Վարդևան Պետրոսյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ իրավունքի խախտման փաստը հաստատելու և գումարի բռնագանձման պահանջների մասին:
Գործով պատասխանող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Մոսկովյան 35, 68-73 ոչ բնակելի տարածքներ հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`