Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ եԴ/3410/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

31.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Սիսիանի Հաց» ՍՊԸ-ի տնօրեն Իշխան Միրզոյանին
(ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Ն.Ստեփանյան փողոց, 22 տուն)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Երևանի քաղաքապետարանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 22.03.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/3410/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 30.12.2022թ. թիվ 4696-Ա որոշումը՝ «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործով հայցվոր «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ի տնօրեն Իշխան Միրզոյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Ն.Ստեփանյան փողոց, 22 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`