Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0107/04/21 սնանկության գործով դատական ծանուցագիր

04.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս


Դուխիկ Էդուարդի Հակոբյանին
/ ք.Մասիս, գ. Նոր Կյուրին/

Դատական գործ՝ ՍնԴ/0107/04/21


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0107/04/21 դատական գործով / ըստ դիմումի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Դուխիկ Էդուարդի Հակոբյանի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին / կայացված 10.02.2023 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Մասիս, գ. Նոր Կյուրին» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`