ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՏՎ-124/2003 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
07.08.2023
«Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչ
Աշոտ Սարգսյանին
(ք.Երևան, Գայի պող., 41 շենք, բն.38)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և վերսկսվել է թիվ ՏՎ-124/2003թ. քաղաքացիական գործով վարույթն ըստ հայցերի «Հատիկ» ՍՊԸ-ի, «Մարկոս Քիմպրոմ» ՍՊԸ-ի, «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մարկոս Գրուպ» ՍՊԸ-ի, «Սրետենկա Կոնսուլ» ՍՊԸ-ի, «Մարկոս Էներգո» ՓԲԸ-ի, «Մարկոս Շինմոնտաժ» ՓԲԸ-ի, «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ընկերության, «Արկռոս» ՍՊԸ-ի, «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ-ի, «Մարկոս Տորգ» ՍՊԸ-ի, «ՄԼ Ֆարմ» ՍՊԸ-ի ընդդեմ Լևոն Մարկոսի և ՀՀ Կենտրոնական բանկի՝ գույքը և դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջի մասին:
Հայցվոր «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Գայի պող., 41 շենք, բն. 38 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՀԱԿՈԲՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`