Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/0112/04/17 քաղաքացիական գործով «Մակարեդ » ՓԲԸ-ի ծանուցում

16.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«16» օգոստոսի, 2023թ.
Նախագահող դատավոր` Ս.Թորոսյան


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
N ԵԿԴ/0112/04/17 քաղաքացիական գործով


«Մակարեդ » ՓԲԸ-ին
(ՀՀ, ք. Երևան, Կորյունի 19ա)



Քաղաքացիական գործի համարը` ԵԿԴ/0112/04/17
Կողմերը և պահանջը`ըստ հայցի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ նաև` Կոմիտե) դիմումի «Կիհարաս Քամփնի» ՍՊԸ-ի՝ «Մակարեդ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ, (20.06.2023թ. վճռի դեմ)։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք`21.07.2023 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:


Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:



Դատավորի օգնական` Անժելիկա Ղազարյան



Դատարան ներկայանալիս խնդրվում է Ձեր
հետ ներկայացնել նաև Ձեր անձնագիրը,
սոցիալական քարտը դրա առկայության դեպքում

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 343

Էլ. փոստ`