Թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
16.08.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
Հովհաննես Թորոսյանին
(ք. Երևան, Շինարարների 2, բնակարան 35)
Թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ըստ դիմումի «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության` «Կվադրա Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, ՀՀ սնանկության դատարանի 11.05.2023 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը նշանակելու մասին» որոշման դեմ պարտապան «Կվադրա Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունից, Դավիթ Գասպարյանի անունից, Մարիամ Արմենի Պետրոսյանի և Շահեն Վարդգեսի Հովհաննիսյանի անունից, Մանե Գևորգյանի և Նարե Գևորգյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր Գ. Խաչատրյան) 18.07.2023 թվականի, 20.07.2023 թվականի և 21.07.2023 թվականի որոշումներով ընդունվել են վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:
Հասցե` Գ.Նժդեհի 23
Հեռ..` 010-49-4811 316
Էլ. փոստ`