Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ՍնԴ/0138/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

18.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Սամսոն Ղուկասյանին
(Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Սևանի փողոց, 2/4, բն. 15)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Ռուզաննա Սաղաթելյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 18.04.2023 թվականի վճռի դեմ թիվ ՍնԴ/0138/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Ռուզաննա Սաղաթելյանի ընդդեմ «Յունիբանկ» ԲԲԸ-ի, ԱՁ Գարեգին Սաղաթելյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ԱՁ Գարեգին Սաղաթելյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու արդյունքում գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջի մասին:
Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանի վերջին հայտնի բնակության վայրը` Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Սևանի փողոց, 2/4, բն. 15 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`