ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ/2044/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
22.08.2023
Մանանա Մանուկյանին
(ք.Երևան, Մանանդյան 20 շենք, բն. 40)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Վազգեն Մնացականյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 30.03.2023 թվականի որոշման դեմ թիվ ԵԴ/2044/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Վազգեն Մնացականյանի ընդդեմ Մանանա Մանուկյանի՝ բանավոր կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործով պատասխանող Մանանա Մանուկյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Մանանդյան 20 շենք, բն. 40 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):
Դատավորի օգնական Ս.Հակոբյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`