Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԿԴ/0272/04/16 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

30.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Մամա Ֆրիտո» ՍՊԸ-ին
(ք.Երևան, Ֆրունզեի փողոց, 6/5 շենք, բն. 15)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր ՊԵԿ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 24.03.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԿԴ/0272/04/16 սնանկության գործով ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի՝ «Մամա Ֆրիտո» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Գործով պարտապան «Մամա Ֆրիտո» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Ֆրունզեի փողոց, 6/5 շենք, բն. 15 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`