Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԿ/33821/02/21 քաղաքացիական գործով

31.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Դավիթ Փափազյանին
(ք.Երևան, Ալեք Մանուկյան փողոց, 15 28)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորներ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և Դավիթ Փափազյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 10.01.2023 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/33821/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի, Դավիթ Փափազյանի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի, Սուսաննա Սիմոնյանի՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջի մասին:
Գործով հայցվոր Դավիթ Փափազյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք. Երևան, Ալեք Մանուկյան փողոց, 15 28 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`