Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34146/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

«Թեքնո Քազա» ՍՊԸ
/ք.Երևան, Գայի փող. 4-115 /

Քաղաքացիական գործի համարը՝ ԵԴ/34146/02/20


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/


Կողմերը և պահանջը` ըստ հայցի «Արցախբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Թեքնո Քազա» ՍՊԸ-ի, Գրեգոր Ազադի Իսսայանի և Դավիդ Ազադի Իսսայանի, երրորդ անձիք Նարիսի Նազլումյան և Լուսինե Իսսայան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նարիս Վահիկի Նազլումյանի ընդդեմ «Արցախբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձինք Դավիդ Ազադի Իսսայան, Գրեգոր Ազադի Իսսայան և Լուսինե Գագիկի Իսսայան՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին (16.05.2023թ. որոշման դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` «Արցախբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ (հիմք` 18.07.2023 թվականի որոշումը):
Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքի վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 5-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
(հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330)



Դատավորի օգնական Գոհար Գրիգորյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`